ԱՄՆ Սենատը կողմ է Աֆղանստանից զորքերի արագընթաց դուրս բերելուն

Նոյեմբերի 29-ին ԱՄՆ Սենատը 62 կողմ 33 դեմ ձայնով քվեարկել է Աֆղանստանից ամերիկյան 66,000-նոց զորախմբի արագացված դուրս բերման օգտին։

Օրենքը համահունչ է նախագահ Օբամայի հաստատած 2014 թ. վերջին զորքերի դուրս բերման ժամանակացույցին, բայց կոչ է անում դա անել ավելի արագացված տեմպերով, սակայն չունի պարտադրող բնույթ։

Օրենքի հեղինակ դեմոկրատական կուսակցության անդամ՝ Ջեֆ Մերկլեյը պնդել է, որ ալ Ղաիդան աշխարհի տարբեր վայրերում ավելի ուժեղ է: Մերկլեյը ավելացրել է. «Ժամանակն է վերջացնել այս պատերազմը, ԱՄՆ պատմության մեջ ամենա երկար պատերազմը»:

13 հանրապետական սենատորներ, այդ թվում Սենատի արտաքին գործերի հանձնաժողովի ավագ հանրապետական Ռիչարդ Լուգարը, կողմ են քվեարեկել:

ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պենատան նոյեմբերի 29-ին ասել է, որ ԱՄՆ 2014 թ. հետո էլ ԱՖղանստանում պետք է զորք պահի, քանի որ ալ Ղաիդան դեռ ներկայություն ունի երկրում և փորձում է ուժեղացնել իր ազդեցությունը:

Հիշեցնենք, որ 2014 թ. զորքերի դուրս բերումից հետո Միացյալ Նահանգները մտադիր են Աֆղանստանում թողնել մոտ 10,000 զինծառայող: Զինծառայողների թիվը և թե որքան են նրանք մնալու Աֆղանստանում դեռ պարզ չի: Նրանց գլխավոր առաջդրանքը լինելու է աֆղանական բանակի վերապատրաստումը և հակաահաբեկչական գործողությունները:
ԱՄՆ մասնավոր ռազմական ընկերություններն էլ հավանաբար կմնան Աֆղանստանում, ինչպես դա եղավ Իրաքում:

ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի Աֆղանստան մատակարարման շղթաներից մեկը անցնում է Ադրբեջանի տարածքով, հետևաբր զորքերի ու ռազմատեխնիկայի դուրս բերման մի մասը նույնպես անց է կացվելու Ադրբեջանի տարածքով:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *