Պաղեստինը ստացել է ՄԱԿ-ում դիտորդ անդամի կարգավիճակ

Նոյեմբերի 29-ին ՄԱԿ գլխավոր ասամբլեան 138 կողմ, 41 ձեռնապահ, 9 դեմ և 5 բացակա ձայներով ճանաչել է Պաղեստինը որպես ՄԱԿ-ում դիտորդի կարգավիճակ ունեցող պետություն, ինչը նշանակում է Պաղեստինի անկախության փաստացի ճանաչում: Կողմ քվեարկողների թվում էին նաև Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը։

Բանաձևին դեմ են քվեարեկել Իսրայելը, Միացյալ Նահանգները, Կանադան, Չեխիան, Պանաման, Մարշալի կղզիները, Միկրոնեզիան, Նաուրուն և Պալաուն:

Քվեարկությունն արվել է ՄԱԿ 181 բանաձևի ընդունման 65րդ տարեդարձի օրը, ըստ որի Պաղեստինը բաժանվել է առանձին արաբական և հրեական պետությունների: Քվեարկությունից առաջ Միացյալ Նահանգները և Իսրայելը սպառնացել էին կտրել Հորդանան գետի արևմտյան ափի (West Bank) ֆինանսավորումը:

Նոր կարգավիճակում Պաղեստինը կարող է անդամագրվել միջազգային կառույցներին, այդ թվում նաև Միջազգային քրեական դատարանին (ՄՔԴ), ինչը Իսրայելի ամենամեծ մտավախությունն է: Եթե Պաղեստինը անդամագրվի ՄՔԴ-ին, ապա կարող է Իսրայելի դեմ պատերազմական հանցագործությունների, մարդկության դեմ հանցագործությունների և այլ լուրջ մեղադրանքներով գործեր հարուցել:

Քվեարկությունից անմիջապես հետո Պաղեստինի արտգործ նախարարը լրագրողներին հայտնել է, որ եթե Իսրայելը չդադարի անօրինական բնակավայրերի կաոուցումը, վայրագությունները և միջազգային օրենքների խախտումները, ապա պաղեստինցիները դիմելու են ՄՔԴ-ին:

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը քվեարկությունն անվանել է «ցավալի և անարդյունավետ»։ Իր հերթին Վատիկանը, որը նույնպես ՄԱԿ-ում դիտորդ-անդամի կարգավիճակով է, ոչ միայն դրական է գնահատել այն, այլև կոչ արել Երուսաղեմին շնորհել միջազգայնորեն երաշխավորված հատուկ կարգավիճակ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *