Բակո Սահակյանը ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

Հունիսի 12-ին Արցախի ղեկավար Բակո Սահակյանը ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա), Ռիչարդ Հոգլանդին (ԱՄՆ), ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին և նրանց ուղեկցող պաշտոնյաներին: Այս մասին հայտնում է Արցախի նախագահի կայքը:

Բակո Սահակյանը ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

Բակո Սահակյանը ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

Կողմերը քննարկել են Արցախյան հակամարտության կարգավորմանը և սահմաններին տիրող իրավիճակին առնչվող հարցեր:

Բակո Սահակյանը համանախագահների ուշադրությունը հրավիրել է Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության, զինադադարի ռեժիմի խախտումների և միջազգային նորմերի ու սկզբունքների ոտնահարման բազմաթիվ փաստերի վրա և  դրանք որակել է որպես հակամարտության կարգավորման հիմնական խոչընդոտներ ու տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման լուրջ վտանգներ:

Արցախի ղեկավարը վերահաստատել է, որ հավատարիմ են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորմանր:

Ավելի վաղ՝ հունիսի 10-ին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրչիկին ընդունել էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել էին Արցախյան հակամարտության շուրջ իրավիճակը, Արցախի շփման գծում և սահմանին տիրող իրադրությունը, համանախագահների հետ նույն ձևաչափով նախորդ հանդիպումից հետո գրանցված զարգացումները:

ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը հունիսի 4-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնել էր, որ ԵԱՀԿ համանախագահներին միշտ ներկայացվում է ադրբեջանական գործողությունների պատասխանները և չի թաքցվում: Նա նաև հայտնել էր, որ ԵԱՀԿ համանախագահները հունիսի 10-ին գալու են Արցախ, նրանց ներկայացվելու են տիրող իրավիճակը, նրանց վերջին այցից (2016 հոկտեմբեր) մինչև հունիսի 10-ը եղած բոլոր խախտումները և դրանց տրված պատասխանները:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *