ՄԻՊ-ը առաջարկել է պատասխանատվության ենթարկել ՊՆ-ի՝ խախտում թույլ տված անձանց

Ինչպես նշված է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական կայքում, տասը տարի ՀՀ զինված ուժերում ծառայած և սպայի կոչում ստացած զինծառայողը ցանկություն էր հայտնել վաղաժամկետ լուծել պայմանագիրը և պահեստազոր արձակվելու մասին երեք զեկուցագիր էր ներկայացրել հրամանատարությանը` միաժամանակ հայտնելով, որ պատրաստ է փոխհատուցել ուսման ծախսերը:

Սակայն արդեն յոթ ամիս է, ինչ ՊՆ-ից ոչ մի կերպ չեն արձագանքում սպայի պահանջին: Մինչդեռ Կառավարության կողմից հաստատված որոշմամբ կա հստակ պահանջ, համաձայն որի՝ հետուսումնական պայ¬մա¬նագ¬րային զին¬վո¬րական ծառայությունից հրաժարվելու զեկուցագիր ստացած լիազոր մար¬մինը պար¬տավոր է ոչ ուշ, քան 15-օրյա ժամկետում ներկայացնել պատասխան։ ՊՆ-ն խախտել է այդ պահանջը:

Մարդու իրավունքների պաշտպանը գրություն էր ուղարկել ՊՆ՝ պարզելու օրենքի պահանջի չկատարման պատճառը։ Նախարարությունից ի պատասխան հայտնել էին, որ սպային տրվել է մեկ ամիս ժամանակ պահեստազոր արձավկելու հարցում վերջնական կողմնորոշվելու համար, այն դեպքում, երբ սպան ՊՆ-ին բազմիցս հայտնել էր իր` պահեստազոր արձակվելու հստակ որոշման մասին:

Նախարարության աշխատակիցների ոչ իրավաչափ գործողությունների արդյունքում Պաշտպանը հայտնաբերել է օրենքի պահանջների խախտում և առաջարկել կարգապահական պատասխանատվության ենթարկել խախտում թույլ տված պաշտոնատար անձանց։

Աղբյուր՝ http://ombuds.am/article/857

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *