ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը այցելել է 2-րդ բանակային զորամիավորման ենթակա ՀՕՊ ստորաբաժանումներ: Գլխավոր շտաբի պետը հետևել է 2-րդ բանակային կորպուսի ցուցադրական զորավարժությանը և պարգևատրել է աչքի ընկած զինծառայողներին:
Այս մասին հայտնի է դարձել ՀՀ ՊՆ «Զինուժ» հաղորդաշարի հունիսի 10-ի թողարկումից:
Մովսես Հակոբյանը հանդիպել է զինանձնակազմին, ստուգել է զինծառայողների մարտական պատրաստականությունը, առկա սպառազինության և զինտեխնիկայի վիճակը: