ՀՀ ՊՆ-ն հայտարարում է ՏՏ ոլորտում մասնագիտացված զորակոչիկների մրցույթ

Մրցույթին կարող են մասնակցել 2017թ. ամառային զորակոչին ենթակա, տեղեկատվական և հաղորդակցական, բարձր տեխնոլոգիաների ոլորտներում խորը մասնագիտական գիտելիքներ ու համապատասխան խնդիրներ լուծելու գործնական հմտություններ ունեցող զորակոչիկները՝ հետևյալ մասնագիտություններով՝ ծրագրավորում, ցանցեր, կիբեռանվտանգություն: 

Մրցույթը հայտարարում է ՀՀ Պաշտպանության նախարարությունը՝ «Հայտեք» կիբեռանվտանգության կենտրոնի հետ համատեղ: Այն հայտարարվում է պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծման, դրանց արդյունավետ կիրառման, ինչպես նաև զորակոչիկների մասնագիտական կարողությունները պարտադիր զինվորական ծառայության ընթացքում առավել արդյունավետ օգտագործելու նպատակով: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:

Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող զորակոչիկները մինչև 2017 թվականի հունիսի 25-ը կարող են գրանցվել http://atmk.mil.am/ հղմամբ, կամ ուղարկել իրենց տվյալները [email protected] էլ. փոստի հասցեին. հեռախոս՝ +374 10 294416:

Նշենք, որ նման մրցույթ հայտարարվել էր նաև 2016 թվականի ամառային և ձմեռային զորակոչների ժամանակ:

«Հայտեք» կենտրոնի ստեղծման մասին  հայտնի էր դարձել 2015-ի հունիսին, իսկ կենտրոնն իր գործունեությունը սկսելու էր 2015-ի վերջին քառորդից սկսած՝ ՀՀ պաշտպանության նախարարության և «ԵրՄՄԳ» ՓԲԸ նախաձեռնությամբ:

Կենտրոնի նպատակն է պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծումը և դրանց կիրառումը` առավել արդյունավետ օգտագործելով զորակոչիկների մասնագիտական կարողությունները պարտադիր զինվորական ծառայության ընթացքում: Կենտրոնի և գործունության ոլորտների մասին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այս հղումով:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *