Ռուսական կողմը հերքել է հնդակական մրցույթում պարտության մասին լուրերը

Նոյեմբերի 28-ին ռուսական «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերությունը հերքել է ավելի վաղ մամուլում տարածված տեղեկությունն այն մասին, թե ռուսական կողմը պարտվել է Հնդկաստանի ռազմաօդային ուժերին ծանր տրանսպորտային Մի-26Տ2 ուղղաթիռի և Իլ-78ՄԿ-90 ինքնաթիռի տրամադրման մրցույթում և հավելել, որ հնդկական մրցույթի արդյունքներն առայժմ հայտնի չեն:

Հիշեցնեք՝ ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Հնդկաստանին բեռնատար ուղղաթիռներ մատակարարելու մրցույթում հաղթել է ամերիկյան Չինուկ ուղղաթիռը՝ առաջ անցնելով ռուսական Մի-26-ից, իսկ ինքնաթիռների մրցույթում հաղթել է Եվրոպական Airbus կոնցերնի արտադրության Ա-330-ը՝ առաջ անցնելով ռուսական Իլ-78-ից:

Աղբյուր՝ http://www.roe.ru/cite/news/press_releases/rus_pr/rus_pr_12_11_28.html

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *