Ռուսական և հնդկական նավերը «Ինդրա-2012» զորավարժության շրջանականերում մշակելու են ծովահենների դեմ պայքարի համատեղ գործողություններ:
Այդ մասին երեկ հայտարարել է ՌԴ Խաղաղօվկիանոսյան նավատորմի «Մարշալ Շապոշնիկով» նավի հրամանատար, առաջին աստիճանի կապիտան Անդրեյ Կուզնեցովը:
Ռուսական նավախումբը, որը նոյեմբերի 28-ին ժամանել է Հնդկաստանի Մումբաի նավահանգիստ, այնտեղ կմնա մինչև զորավարժության սկիզբը` դեկտեմբերի 2-ը:
Այցի ընթացքում նախատեսված են ՌԴ հրամանատարության հանդիպումները Հնդկաստանի ՌԾՈՒ Արևմտյան ռազմածովային հրամանատարության և Հնդկաստանում ՌԴ դեսպան Ալեքսանդր Կադակինի հետ:
Զորավարժության ավարտից հետո ՌԴ նավերը կայցելեն Թայլանդի, Հարավային Կորեայի, Ջիբուտիի և Սեյշելյան կղզիների նավահանգիստներ, պարեկային ծառայություն կիրականացնեն Ադենի ծոցում: Նշենք, որ 2010-ին ռուսական «Մարշալ Շապոշնիկով»-ը ծովահեններից ազատել է ռուսական «Մոսկովսկի ունիվերսիտետ» նավը:
Աղբյուր՝ http://ria.ru/defense_safety/20121128/912633880.html