Իրանում Թեհրանի ահաբեկչությանը առնչակից նոր անձինք են ձերբակալվել

Իրանի «Իմամ է Զաման» ռազմական հետախուզության ուժերը, Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) և ոստիկանական ուժերի հետ համատեղ հունիսի 7-ին Թեհրանի ահաբեկչական գործողություններին մասնակից անձանց  են ձերբակալել։ Այս մասին հայտարարել է Իրանի հետախուզության նախարարությունը։

Հունիսի 9-ին  հայտնում է իրանական «Ֆարս» լրատվական գործակալությունը։

Ձերբակալված անձանց թվաքանակը չի նշվում։ Նրանց մոտ հայտնաբերվել են կեղծ փաստաթղթեր, առգրավել՝ պայթուցիկ նյութեր։

Մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է իրեն Իմամ Խոմեյնու դամբարանում. 07.06.2017,լուսանկարը «Թասնիմ» գործակալության

Մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է իրեն Իմամ Խոմեյնու դամբարանում. 07.06.2017,լուսանկարը «Թասնիմ» գործակալության

Հունիսի 7-ին Իրանի մայրաքաղաք Թեհրանում ահաբեկիչները հարձակվել էին խորհրդարանի շենքի և Իմամ Խոմեյնու դամբարանի վրա։ Հարձակումների հետևանքով սպանվել էր 17, վիրավորվել՝ 52 մարդ։ Ահաբեկչության պատասխանատվությունը իր վրա էր վերցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։

Սա «Իսլամական պետության» կողմից Իրանում իրականացված առաջին ահաբեկչությունն էր։ Մինչ այդ Իրանում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունները հիմնականում կազմակերպել են երկրում գործող ահաբեկչական, անջատողական խմբավորումները։

Իրանի հետախուզության նախարարի խոսքերով՝ միայն վերջին 2 տարվա ընթացքում Իրանում 100-ից ավելի ահաբեկչություն է կանխվել։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *