Դաղստանում զինյալների բլինդաժ է վնասազերծվել

Նոյեմբերի 28-ին ուժայինները Դաղստանի Ցումադինի շրջանում զինյալներին պատկանող բլինդաժ են հայտնաբերել ու վնասազերծել:

Այդ մասին նշված է Դաղստանի ՆԳՆ կայքում:

Բլինդաժը, ըստ իրավապահների, պատկանել է այսպես կոչված «Ցումադինյան» դիվերսիոն-ահաբեկչական խմբավորման անդամներին: Այնտեղ հայտնաբերվել է սնունդ, ինքնաշեն պայթուցիկների տարրեր, դրանց պատրաստման ուղեցույցներ, քնապարկեր, գազային վառարաններ, գազի բալոններ, շինարարական նյութեր, զինվորական համազգեստ:

Բլինդաժից բացի իրավապահները Դաղստանի Բեժտա գյուղի մոտ՝ «Բեժտա-Կիդերո» ավտոճանապարհին հայտնաբերել են ձեռքի հակատանկային նռնականետի մեկ լիցք:

Աղբյուր՝ http://05.mvd.ru/news/345915/

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *