ԱՄՆ գլխավորած կոալիցիան ռմբակոծում է Ռաքքայում ԻՊ դիրքերը (ՎԻԴԵՈ)

Հունիսի 8-ին ԱՄՆ գլխավորած կոալիցիան շարունակել է ռմբակոծել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման «մայրաքաղաք» Ռաքքա քաղաքը: Ավիահարվածներին զուգահեռ քաղաքը գրավելու համար ցամաքային գործողությունն են իրականացնում քրդական ուժերը:

ԻՊ «Ամաք» լրատուն պնդում է, որ քաղաքի ուղղությամբ ԱՄՆ գլխավորած կոալիցիան կրկին ֆոսֆորային ռումբերով ավելի քան 20 հարված է հասցրել: Հայտարարությանից բացի հրապարակել են նաև տեսանյութ:

Ավելի վաղ՝ հունիսի 4-ին, «Ամաքը» կրկին հայտնել էր Ռաքքայի ուղղությամբ ֆոսֆորային ռուբերի կիրառման մասին:

Նույն ժամանակ Ռաքքան տարբեր ուղղություններից գրոհում են  ԱՄՆ աջակցությամբ գործող, արաբներից և հիմնականում քրդերից կազմված «Սիրիայի դեմոկրատական ուժերը» (SDF):

Ռաքքայի արևմտյան հատվածում SDF-ը ԻՊ-ից ազատագրել է «Հերկուլեսի ամրոցը», իսկ ավելի վաղ հենց այս ուղղությամբ էլ հիմնական առաջխաղացումը եղավ:

Քաղաքի արևմտյան հատվածում SDF-ին հաջողվել է վերահսկողության տակ վերցնել Մաշալաբ թաղամասի զգալի հատված: Քրդական ուժերը առաջ են շարժվել նաև քաղաքի հյուսիսից: Տարբեր աղբյուրների պնդմամբ՝ քրդական ուժերին հաջողվել է ԻՊ-ից վերցնել Սիրիայի բանակի նախկին զորամասերից մեկի տարածքը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *