Հայաստանից Սիրիա է ուղարկվել մարդասիրական օգնության երկրորդ խմբաքանակ

Հունիսի 8-ին Սիրիա է առաքվել հակամարտությունից տուժած բնակիչների համար նախատեսված մարդասիրական օգնության՝ այս շաբաթ արդեն երկրորդ խմբաքանակը: Այս մասին հայտնում  է ՀՀ ՊՆ կայքը:

«Խաղաղության ջերմ մաղթանքներով Հայաստանից Սիրիայի եղբայրական ժողովրդին»

«Խաղաղության ջերմ մաղթանքներով Հայաստանից Սիրիայի եղբայրական ժողովրդին»

Մարդասիրական օգնության առաքումը կատարվել է Հայաստանի նախագահի հանձնարարությամբ, ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարությունների պայմանավորվածության համաձայն:

Ավելի վաղ՝ հունիսի 7-ին, Սիրիա էր ուղարկվել շուրջ 18 տոննա բեռ՝ հիմնականում հագուստ և սննդամթերք: Մարդասիրական օգնությունը տեղափոխող ինքնաթիռը հունիսի 7-ի երեկոյան վայրէջք է կատարել Սիրիայի Լաթաքիա քաղաքում տեղակայված ՌԴ ռազմաբազայում, որից անմիջապես հետո իրականացվել է բեռանաթափման և բաշխման գործընթացի կազմակերպումը:

Հալեպում ՀՀ հյուպատոսության և ՌԴ Հակամարտող կողմերի հաշտեցման կենտրոնի համատեղ ջանքերով, առաջիկա օրերին մարդասիրական օգնությունը հավասարապես կբաշխվի սիրիական հակամարտությունից տուժած Լաթաքիայի, Դամասկոսի, Հալեպի և սիրիական այլ քաղաքների առավել կարիքավոր ընտանիքներին:

Նշենք, որ սա Սիրիայի բարեկամ ժողովրդին ցուցաբերվող մարդասիրական օգնության արդեն երրորդ փուլն է։ Առաջին ինքնաթիռը Երևանից Լաթաքիա էր մեկնել 2017թ. փետրվարին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *