ՊԲ զորամասի հեռացված հրամանատարի փոխարեն նշանակվել է նոր հրամանատար

Պաշտպանության բանակի հյուսիսային զորամասերից մեկի հրամանատար է նշանակվել գնդապետ Արմեն Գյոզալյանը: Նշանակումներ են կատարվել նաև նրա երկու տեղակալների պաշտոններում:

Զորամասի հրամանատարի պաշտոնում Գյոզալյանի նշանակման մասին shamshyan.com կայքի տեղեկությունը հաստատել է նաև Ռազմինֆոյի աղբյուրը:

Գնդապետ Արմեն Գյոզալյանի՝ մինչ այս ղեկավարած զորամասը 2015 թվականին ճանաչվել է լավագույնը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի կայքը:

Գնդապետ Արմեն Գյոզալյան. Լուսանկարը՝ «Ազատություն» ռադիոկայանի

Գնդապետ Արմեն Գյոզալյան. Լուսանկարը՝ «Ազատություն» ռադիոկայանի

Զորամասի հրամանատարի և տեղակալների պաշտոնները թափուր էին մնացել այն բանից հետո, երբ նախկին հրամանատարն ու տեղակալներն հեռացվել էին այդ պաշտոններից:

Մինչ այդ՝ մայիսի 8-ին, պատահարի հետևանքով մահացել էր այդ զորամասի երեք զինծառայող՝ ջրահեղձ լինելով զորամասի հարակից ջրամբարում:

Զինծառայողները զորամասի մեքենաներից մեկով դուրս էին եկել զորամասից, Տոնաշեն գյուղ տանող ավտոճանապարհի 2-րդ կիլոմետրին դուրս էին եկել ճանապարհից ու մեքենայով ընկել էին գետը: Երեք զինծառայողներն էլ մահացել էին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *