Ռուսաստանի և Սերբիայի միջև ռազմատեխնիկական համագործակցության պայմանավորվածություն է ձեռք բերվել

Ռուսաստանի և Սերբիայի միջև առանձին զինատեսակների համատեղ արդիականացման պայմանավորվածություն է ձեռք բերվել:

Այդ մասին նոյեմբերի 28-ին Բելգրադում (Սերբիա) հայտարարել է ՌԴ փոխվարչապետ, ՌԴ ռազմաարդյունաբերական համալիրի ղեկավար Դմիտրի Ռոգոզինը և հավելել, որ սկզբնական փուլում կարդիականացվի ռուսական արտադրության ռազմատեխնիկան:

Ռոգոզինի խոսքով՝ արդիականացված տեխնիկան կօգտագործվի ռուսական, ինչպես նաև այլ երկրների շուկաներում:
Երկու երկրների միջև ռազմավարական համագործակցության համաձայնագրի ստորագրումից հետո, ըստ Ռոգոզինի, կողմերի անելիքները ավելի պարզ կդառնան:

Իր հերթին՝ Սերբիայի փոխվարչապետ և պաշտպանության նախարար Ալեքսանդր Վուչիչը հայտնել է, որ կողմերի միջև ռազմական համագործակցության հարցերով հատուկ աշխատանքային խմբերի ստեղծման պայմանավորվածություն է ձեռք բերվել:

Նշենք, որ պաշտոնական այցով Սերբիայում գտնվող Դմիտրի Ռոգոզինը հայտարարել է նաև, առաջիկայում Սերբիայի խորհրդարանը ՀԱՊԿ-ում մշտական դիտորդի կարգավիճակ կստանա:

Աղբյուրներ՝ http://ria.ru/defense_safety/20121128/912636259.html
http://vz.ru/news/2012/11/28/609330.html

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *