Հայաստանցի խաղաղապահները վեց ամսով մեկնել են Լիբանան

ՀՀ ԶՈւ խաղաղապահների հերթական զորախումբը մեկնել է Լիբանան, որտեղ առաջիկա վեց ամիսների ընթացքում Իտալիայի զորախմբի կազմում մասնակցելու է ՄԱԿ-ի UNIFIL (The United Nations Interim Force in Lebanon) խաղաղապահ առաքելությանը:

ՀՀ  ԶՈւ խաղաղապահների ստորաբաժանումը պահպանելու է ՄԱԿ-ի Շամա զինավանի անվտանգությունը: Այս մասին հայտնի է դարձել ՀՀ ՊՆ «Զինուժ» հաղորդաշարի հունիսի 3-ի թողարկումից:

ՀՀ ԶՈւ խաղաղպահների հերթական խմբաքանակը մեկնում է Լիբանան

ՀՀ ԶՈւ խաղաղապահների հերթական խմբաքանակը մեկնում է Լիբանան

Ներկայում Լիբանանում ծառայություն է իրականացնում  ՀՀ ԶՈւ խաղաղապահ ստորաբաժանումների 32 զինծառայող: Հայաստանն այս խաղաղապահ ծրագրին միացել է 2014-ի նոյեմբերին:

Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերը (UNIFIL – United Nations Interim Force in Lebanon) գործում են 1978-ից, ՄԱԿ ԱԽ-ն պարբերաբար երկարացնում է դրանց տեղակայման ժամկետը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *