Թուրք-քրդական բախումներում սպանվել է Թուրքիայի ԶՈւ 1 զինծառայող

Հունիսի 7-ին Թուրքիայի հարավարևելյան Վան նահանգի Բաշքալե գավառում Թուրքիայի ուժայինների և «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների բախումներում սպանվել է Թուրքիայի ԶՈւ 1 զինծառայող: Այս մասին հայտնում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականի կայքը:

Թուրքիայի հարավարևելյան Շրնաք նահանգը թուրք-քրդական բախումների հետևանքով

Թուրքիայի հարավարևելյան Շրնաք նահանգը թուրք-քրդական բախումների հետևանքով

Ըստ թուրքական աղբյուրի՝ բախումներում սպանվել է քրդական կառույցի 2 զինյալ: Ուժայինները շարունակում են գործողությունները PKK-ի դեմ:

Նշենք, որ հունիսի 6-ին Թուրքիայի զինուժը քուրդ զինյալների հետ բախումներում կորցրել է ևս մեկ զինծառայող: Ըստ թուրքական կողմի՝ մայիս ամսվա ընթացքում թուրք-քրդական բախումներում սպանվել է Թուրքիայի ուժային կառույցների 13 զինծառայող:

Թուրքիայի ուժայինների և քուրդ զինյալնների բախումները, որոնք սկսել են դեռևս 2015-ի ամռանից, շարունակվում են մինչև այժմ՝ պարբերաբար դադարելով և կրկին ինտենսիվանալով:

Արդեն 2 տարի շարունակվող բախումների հետևանքով Թուրքիայի արևելքում և հարավ-արևելքում մի շարք բնակավայրեր ավերակների են վերածվել, բացի այդ, տարբեր տվյալններով՝ 350-500 մարդ տեղահանվել են Թուրքիայի այլ նահանգներ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *