Նոյեմբերի 28-ին նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՌԴ պետական սահմանի բարեկարգման դաշնային գործակալության («Ռոսգրանիցա») ղեկավար Դմիտրի Բեզդելովին:
Այդ մասին նշված է Սերժ Սարգսյանի պաշտոնական կայքում:
Հանդիպմանը քննարկվել են Հայաստանում ՌԴ «Ռոսգրանիցա» դաշնային գործակալության ներկայացուցչության բացումից հետո ՀՀ սահմանային ենթակառուցվածքների ու անցման կետերի արդիականացման գործում «Ռոսգրանիցա»-ի աջակցության և այդ գործակալության հայաստանյան ներկայացուցչության հետ համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր:
Հիշեցնենք՝ նոյեմբերի 27-ին եռօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել «Ռոսգրանիցայի» ղեկավար Դմիտրի Բեզդելովը:
Այցի ընթացքում նախատեսված էին հանդիպումներ նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի հետ: