Սիրիայում սպանվել է Վրաստանի քաղաքացի

Սիրիայում սպանվել է Վրաստանի քաղաքացի, Պանկիսի կիրճի բնակիչ Մուխմադ Բագակաշվիլին: 25-ամյա Բագակաշվիլին Սիրիայում գտնվել է ենթադրաբար 2012-ից: Այս մասին հայտնում է վրացական Rustavi 2 հեռուստալիքը:

Աղբյուրը նշում է, որ նա հավանաբար սպանվել է երկու շաբաթ առաջ ահաբեկիչների ուղղությամբ ավիահարվածների արդյունքում:

Բագակաշվիլին ծնունդով Վրաստանի Դուիսի գյուղից էր: Հենց Դուիսի գյուղի և Պանկիսի կիրճի այլ գյուղերից են Վրաստանի երիտասարդ քաղաքացիները մեկնում Սիրիա՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը միանալու նպատակով:

«Իսլամական պետության» շարքերի մասշտաբային համալրումը կապվում է Վրաստանի քաղաքացի և Դուիսի գյուղի բնակիչ Թարխան Բատիրաշվիլիի անվան հետ, որը մինչև սպանվելը՝ 2016-ի հուլիս, եղել է «Իսլամական պետության», այսպես կոչված, «ռազմական նախարարը»:

Նշենք, որ նա մինչ այժմ Սիրիայում ընթացող ռազմական գործողությունների ժամանակ սպանված արդեն 24-րդ Վրաստանի քաղաքացին է: «Իսլամական պետության» կողմից կռվող Վրաստանի քաղաքացիների թվաքանակի մասին տվյալներ չկան:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *