Նոյեմբերի 28-ին Արցախի նախագահ Բակո Սահակյանն ընդունել է Հարվարդի համալսարանի «Սևծովյան անվտանգության ծրագրի» (Harvard Black Sea Security Program) տնօրեն Սերգեյ Կոնոպլյովին:
Այդ մասին նշված է Արցախի նախագահի պաշտոնական կայքում:
Հանդիպմանը քննարկվել են հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորմանը եւ տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցեր:
Հատուկ ուշադրություն է դարձվել ծրագրի և Արցախի գիտակրթական ու վերլուծական շրջանակների միջեւ կապերի զարգացմանը:
Հարվարդի համալսարանի Ջոն Քենեդու անվան կառավարման դպրոցի «Սևծովյան անվտանգության ծրագիրը» հիմնվել է 1997 թվականին։ Այն հարթակ է, որի հիման վրա ամեն տարի հանդիպումներ են անցկացվում սևծովյան և հարակից տարածաշրջանների ու ամերիկյան քաղաքական գործիչների և զինվորականների միջև։