ԿՀՎ-ի «Խավարի արքայազնը» կգլխավորի Իրանը հետախուզող կենտրոնը

ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը (ԿՀՎ) ստեղծել է նոր կենտրոն, որը զբաղվելու է Իրանի մասին հետախուզական տվյալների հավաքագրմամբ և վերլուծությամբ։ Այս մասին հունիսի 2-ին տեղեկացնում է The Wall Street Journal թերթի պաշտոնական կայքը։

ԿՀՎ նոր կենտրոնը ղեկավարելու է  Մայքլ Դե Անդրեային, ով հայտնի է  «Խավարի արքայազն», «Այաթոլլահ Մայք» անուններով։

Մայքլ Դե Անդրեա

Մայքլ Դե Անդրեա

Մայքլ Դե Անդրեային եղել է ԿՀՎ հակաահաբեկչական կենտրոնի ղեկավարը, գլխավորել  «Ալ-Կաիդա» ահաբեկչական խմբավորման առաջնորդ  Ուսամա Բեն Լադենի հետապնդման և սպանության գործողությունները։ Հայտնում է New York Times թերթը:

Ըստ թերթի` Անդրեայի նշանակումը վկայում է Իրանի նկատմամբ Թրամփի վարած կոշտ քաղաքականության մասին։ ԿՀՎ-ն այս  լուրերը դեռևս չի մեկնաբանել։

Պակիստանում  Անդրեային ղեկավարել է նաև  անօդաչու թռչող սարքերի միջոցով ահաբեկիչներին վնասազերծելու գործողություններ։ Նա նաև մշակել է ահաբեկչական գործունեության մեջ կասկածվող անձանց նկատմամբ բռնի ուժով և կտտանքներով հարցաքննություն կազմակերպելու միջոցներ։ Տեղեկություններ կան, որ Մայքլ Դե Անդրեան նույնիսկ իսլամ է ընդունել:

ԿՀՎ նախկին իրավաբան Ռոբերտ Ինտիգերի խոսքերով ՝ Անդրեան կարող է շատ ագրեսիվ ծրագիր վարել, բայց դա անել շատ խելացի կերպով։

Նշենք, որ ԱՄՆ-ում Թրամփի իշխանության գալուց հետո, Իրանի և ԱՄՆ հարաբերությունները ավելի են սրվել։ Իր ելույթներում Թրամփը Իրանը անվանում է «համար 1-ին ահաբեկչական պետություն», քննադատում միջուկային համաձայնագիրը, Իրանի հրթիռների զարգացման ծրագիրը։ Իրանի նկատմամբ սահմանվել են նաև նոր պատժամիջոցներ, որոնց ի պատասխան՝ Իրանը  պատժամիջոցներ է սահմանում ամերիկյան ընկերությունների նկատմամբ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *