ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական շրջանի մոտոհրաձիգները վարժանքներ են արել

Հունիսի 3-ին Ռուսաստանի զինված ուժերի Հարավային ռազմական շրջանի (ՀՌՇ)՝ Ռոստովում տեղակայված 150-րդ մոտոհրաձգային դիվիզիայի ստորաբաժանումները վերատեղակայվել են Վոլգոգրադի շրջանի «Պրուդբոյ» համազորային զորավարժարանում: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը:

ՌԴ ԶՈւ ՀՌՇ 150-րդ մոտոհրաձգային դիվիզիայի վարժանքներ

ՌԴ ԶՈւ ՀՌՇ 150-րդ մոտոհրաձգային դիվիզիայի վարժանքներ

Մոտոհրաձգային դիվիզիայի մատրական պատրաստության վարժանքներին ներգրավվել են նաև ՀՌՇ ռամզաօդային և հակաօդային պաշտպանության 4-րդ բանակի ավիացիայի ուժերը:

Դիվիզիայի զինծառայողները զորավարժարան տեղափոխվել են Ան-12 ինքնաթիռներով: Զորավարժարանում տեղակայվել են նաև Տ-72Բ3 տանկեր, ԲՄՊ-3 հետևակի մարտական մեքենաներ:

Վարժանքներին ներգրավվել է դիվիզիայի 2000 զինծառայող, շուրջ 200 միավոր զինտեխնիկա:

Ավելացնենք, որ նույն ժամանակատահատվածում «հակահաբեկչական» զորավարժություն են անցկացրել ՀՌՇ՝ Կրասնոդարի շրջանում տեղակայված ռազմական ոստիկանության ուժերը:

Հիշեցնենք, որ հունիսի 1-ից ՀՌՇ ստորաբաժանումներում շուրջ 7 հազար զինծառայողի մասնակցությամբ հանկարծակի ստուգումներ էին մեկնարկել: Այս անգամ ստուգումներին չէին ներգրավվել ՀՌՇ՝ Հայաստանում տեղակայված ուժերը: Սակայն նմանատիպ վարժանք նաև Հայաստանում ռուսաստանյան բազայի ներգրավմամբ անցկացվել էր այս տարվա մարտին:

ՌԴ ԶՈւ ռազմակն ոստիկանության աշխատակիցներ

ՌԴ ԶՈւ ռազմակն ոստիկանության աշխատակիցներ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *