Սահմանամերձ համայնքների հանձնաժողովի անդամները հանդիպել են Նախիջևանին սահմանակից բնակիչներին

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորությամբ գործող միջգերատեսչական հանձնաժողովի անդամները այցելել են Արարատի և Վայոց Ձորի մարզերի սահմանամերձ շրջաններ: Հանձնաժողովի անդամները հանդիպել են այդ շրջանների՝ Նախիջևանին սահմանակից համայնքների բնակիչներին:  Այս մասին հայտնի է դարձել ՀՀ ՊՆ «Զինուժ» հաղորդաշարի մայիսի 27-ի թողարկումից:

Սահմանամերձ շրջանների հարցերով զբաղվող հանձբաժողովը հանդիպել է Արարատի և Վայոց Ձորի մարզի սահմանամերձ բնակչությանը

Սահմանամերձ շրջանների հարցերով զբաղվող հանձնաժողովը հանդիպել է Արարատի և Վայոց Ձորի մարզի սահմանամերձ բնակչությանը

Նշվում է, որ այցը բնակիչներին հուզող հարցերը տեղում լսելու, իրավիճակը գնահատելու և համապատասխան քայլեր ձեռնարկելկու նպատակով էր:

Պաշտպանության նախարարը հայտնել է, որ այժմ ակտիվ աշխատանքներ են տարվում սահմանամերձ համայնքներում առկա խնդիրների լուծման ուղղությամբ, մասնավորապես՝ աշխատատեղեր ստեղծելու, ներդրումային նոր ծրագրեր իրագործելու ևն:

2017-ի ապրիլի 4-ին հանձնաժողովի աշխատանքային խումբը սահմանամերձ համայնքների ղեկավարների հետ փնջային խորհրդակցություններ էր անցկացրել Պառավաքար, Վազաշեն, Ոսկեպար համայնքներում:

Միջգերատեսչական հանձնաժողովը ստեղծվել է փետրվարի 13-ի ՀՀ վարչապետի որոշումով:

Միջգերատեսչական հանձնաժողովը հիմնականում զբաղվում է սահմանամերձ համայնքներում պաշտպանական հարցերով, այդ թվում նաև սահմանամերձ համայնքների դպրոցների և մանկապարտեզների դիմաց պատնեշների, հակառակորդի հրետակոծությունից պատսպարվելու նպատակով թաքստոցների կառուցմամբ, ինչպես նաև իրադրության սրման դեպքում բնակիչների կողմից պահակային ծառայություն իրականացնելու նպատակով զենքի տրամադրմամբ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *