ՌԴ ԶՈւ Կասպյան նավատորմիղը ձմեռային փուլում 2016 թվականից 2 անգամ շատ վարժանք է արել

Ձմեռային ուսումնական շրջանում ՌԴ ԶՈւ Կասպյան նավատորմիղը իրականացրել է ավելի քան 500 վարժանք, ինչը 2 անգամ գերազանցում է նախորդ տարվա միևնույն շրջանում գրանցած ցուցանիշը: Մայիսի 30-ին  հայտնում է ՌԴ ՊՆ կայքը։

Ընդհանուր առմամբ վարժանքներին ներգրավվել է շուրջ 1000 զինծառայող, 200 միավոր տեխնիկա։

Ռուսաստանի ՌԾՈւ «Թաթարստան» հրթիռային ռազմանավը

Ռուսաստանի ՌԾՈւ «Թաթարստան» հրթիռային ռազմանավը

2017 թ. ձմեռային ուսումնական շրջանում Կասպյան նավատորմիղը անցկացրել է ավելի քան 80 ստուգարքային վարժանք, որոնց շրջանակներում «Դաղստան», «Թաթարստան» հրթիռային նավերով, «Գռադ Սվյաժսկ» , «Ուգլիչ», «Վելիկիյ Ուստյուգ», «Վոլգոդոնսկ», «Աստրախան» և «Մախաչկալա» փոքր հրթիռային և հրետանային նավերով խոցվել են ծովային և առափնյա օդային թիրախներ։

Անցկացվել է նաև շուրջ 130 հակաականային, հակասուզանավային-դիվերսիոն պաշտպանության վարժանք։ Ավելի քան 100 վարժանք անցկացրել են ծովային հետևակի ստորաբաժանումները։ Վարժանքների ընթացքում մարտական հրաձգություն է իրականացվել հրաձգային զենքերով, հակատանկային համալիրներով, հրետանային կայանքներով։

Ամառային ուսումնական փուլում Կասպյան նավատորմիղը կմասնակցի միջազգային մրցումների։ Ռուսաստանյան նավատորմիղը նաև կշարունակի այցելել մերձկասպյան երկրների նավահանգիստներ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *