Հուլիսի 1-ին Ադրբեջանում մեկնարկելու է ամառային զորակոչը

Մայիսի 31-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել է 2017-ի հուլիսի 1-ից մինչև 30-ը Ադրբեջանի քաղաքացիների պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու և ժամկետային զինծառայությունն ավարտած զինծառայողներին պահեստազոր զորացրելու մասին հրամանագիրը:Այս մասին հայտնում է Ադրբեջանի նախագահի կայքը:

Ադրբեջանի ԶՈւ զինծառայողներ

Ադրբեջանի ԶՈւ զինծառայողներ

Հրամանագրի համաձայն՝ 2017-ի հուլիսի 1-30-ը ծառայության են զորակոչվելու 1999 թվականին ծնված Ադրբեջանի այն քաղաքացիները, որոնց 18-ամյակը պետք է լրացած լինի մինչև զորակոչման օրը՝ ներառյալ նաև զորակոչման օրը:

Զորակոչման են ենթակա նաև մինչև 35 տարեկան այն քաղաքացիները, որոնք դեռևս չեն անցել պարտադիր զինվորական ծառայություն կամ չեն ազատվել Ադրբեջանի բանակում կամ այլ զինվորական կազմավորումներում ծառայությունից:

Ադրբեջանում ժամկետային զինծառայության տևողությունը 18, իսկ բարձրագույն կրթություն ունեցողների համար՝ 12 ամիս է։ Զորակոչային տարիքը սահմանված է մինչև 35 տարեկան։ Երկրի նախագահի հրամանագրով զորակոչ անցկացվում է տարեկան 4 անգամ՝ հունվար, ապրիլ, հուլիս և հոկտեմբեր ամիսներին։

Նշենք, որ ադրբեջանցի երիտասարդները զորակոչվում են

  • բանակ,
  • սահմանապահ պետական ծառայություն,
  • արտակարգ իրավիճակների ծառայություն,
  • ներքին զորքեր,
  • պետական հատուկ պահպանության ծառայություն,
  • արդարադատության նախարարության քրեակատարողական վարչություն:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *