Ռուսաստանը Սիրիայի բանակի համար անցկացնում է ականազերծման դասընթացներ

Սիրիայի կառավարական բանակի զինծառայողները Ռուսաստանի զինված ուժերի ականազերծման մասնագետների մոտ անցնաւոմ են տարբեր տեսակի, այդ թվում՝ ինքնաշեն պայթուցիկ ռումբերի ականազերծման դասընթացներ: Դասերն ուղեկցվում են գործնական պարապմունքներով:

Մասնավորապես, նշված դասընթացի շրջանակներում սիրիացի զինվորականները արդեն իսկ ինքնաշեն պայթուցիկ սարքերի ականազերծման վարժանքներ են անցկացրել: Դասընթացը հաղթահարող զինվորականները կներգրավվեն Սիրիայում ընթացող ականազերծման աշխատանքներին:

Սիրիայում ականազերծման աշխատանքներին ներգրավված են նաև հենց ՌԴ ԶՈւ սակրավորները: Նրանք ականազերծման աշխատանքներ են իրականացնում, մասնավորապես, Հալեպում և Պալմիրայում:

Նշենք նաև, որ ՌԴ և ՀՀ նախագահների հանձնարարականներով Հայաստանի և ՌԴ ՊՆ-ները քննարկել են Սիրիայում Ռուսաստանի իրականացրած հումանիտար ականազերծման աշխատանքներին ՀՀ ԶՈւ սակրավորների մասնակցության հարցը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *