ՆԱՏՕ-ն գնահատում է Ադրբեջանի ԶՈւ մոտոհրաձգային գումարտակի պատրաստությունը

ՆԱՏՕ-ի փորձագետները մայիսի 31-ից հետևում են Ադրբեջանի բանակի՝ ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրում ներառված մոտոհրաձգային գումարտակի վարժանքներին: Իրականացվում է «ՆԱՏՕ-ի մասնագետների գնահատում, 2-րդ մակարդակի» ստուգումը (NATO Evaluation Level 2 — NEL-2): Այս մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության կայքը:

ՄԱՏՕ-ի մասնագետները ստուգում են Ադրբեջանի ԶՈւ խաղաղապահական ուժերի պատրաստության մակարդակը

ՄԱՏՕ-ի մասնագետները ստուգում են Ադրբեջանի ԶՈւ խաղաղապահական ուժերի պատրաստության մակարդակը

Ստուգումն անցկացվում է վերոնշյալ ծրագրի շրջանակներում ընդգրկված «Օպերատիվ հնարավորությունների կոնցեպցիայի» (The Operational Capability Concept  — OCC) նախագծով:

ՆԱՏՕ-ի մասնագետները պարբերաբար ստուգում և գնահատում են Ադրբեջանի ԶՈւ տարբեր, այդ թվում՝ մոտոհրաձգային, հետևակային, հետախուզական, ականազերծման ստորաբաժանումների պատրաստության մակարդակը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ տարածված տեղեկության համաձայն՝ մայիսի 8-19-ին «1-ին մակարդակի ստուգումներ» պետք է անցներ ծրագրում ընդգրկված Ադրբեջանի ԶՈւ հետախուզական գումարտակ:

«Օպերատիվ հնարավորությունների կոնցեպցիայի» շրջանակներում մասնակիցները անցնում են «Ինքնուրույն գնահատական» 1-ին  և 2-րդ մակարդակի ստուգումներ (Self Evaluation), որոնց հաջորդում են արդեն ՆԱՏՕ-ի մասնագետների կողմից երկաստիճան ստուգումներ (NATO Evaluation):

Հավելենք, որ նշված ծրագրում ընդգրկված է նաև Հայաստանը: ՆԱՏՕ-ի մասնագետները պարբերաբար ՀՀ ԶՈւ Խաղաղապահ բրիգադի «ԶԱՌ» զորավարժարանում հետևում են ծրագրում ընդգրկված ստորաբաժանումների զորավարժություններին: Ծրագիրը հաջողությամբ հաղթահարող ստորաբաժանումները այնուհետև իրավունք են ստանում ընդգրկվել ՆԱՏՕ-ի խաղաղապահական առաքելություններում:

ՄԱՏՕ-ի մասնագետները ստուգում են Ադրբեջանի ԶՈւ խաղաղապահական ուժերի պատրաստության մակարդակը

ՄԱՏՕ-ի մասնագետները ստուգում են Ադրբեջանի ԶՈւ խաղաղապահական ուժերի պատրաստության մակարդակը

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *