ՆԱՏՕ-ն մտադիր չէ ուժեր տեղակայել Վրաստանի նավահանգիստներում

ՆԱՏՕ-ն չի պլանավորում իր ուժերը տեղակայել Վրաստանի նավահանգիստներում: Նշվում է, որ սևծովյան տարածաշրջանում անվտանգության ապահովելու են Ռումինիայում կազմավորված բազմազգ բրիգադի ուժերով:

Այս մասին հայտնել է կառույցի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոզ Գետմյուլլերը, փոխանցում է վրացական «Грузия Online» լրատվակայքը:

Գետմյուլլերը մասնավորապես նշել է.

Այս փուլում մենք չենք պլանավորում վրացական նավահանգիստներում տեղակայել ՆԱՏՕ-ի ուժերը: Մենք գնահատում ենք Վրաստանի հետ փոխհարաբերությունները այն առումով, որ Վրաստանը ավելի շատ է տեղեկացված և կառույցին տեղեկատվություն է տրամադրում տարածաշրջանի մասին:

Նա նաև նշել է, որ ՆԱՏՕ-ի ուշադրությունը կենտրոնացած է Սև ծովի ավազանում կառույցի ներկայությունը ամրացնելու վրա:

Նշենք, որ մայիսի 26-ին Վրաստանում մեկնարկել է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական ասամբլեայի գարնանային նստաշրջանը, իսկ լիագումար նիստը կայացել է մայիսի 29-ին: Նստաշրջանին մասնակցում էին ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր պետությունների շուրջ 250 պատվիրակներ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *