Պակիստանը կգնի թիրախին հետևելու թուրքական համակարգեր

Պակիստանը երկրորդ անգամ թուրքական «Ասելսան» ռազմարդյունաբերական ընկերությունից պատվիրել է կործանիչների համար նախագծված ASELPOD էլետրոօպտիկական թիրախավորման համակարգեր: Այս մասին մայիսի 27-ին հայտնում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականի կայքը:

«Ասելսան» ընկերության նախագծած ASELPOD թիրախավորման համակարգ

«Ասելսան» ընկերության նախագծած ASELPOD թիրախավորման համակարգ

Ընդհանուր առմամբ, Պակիստանը նախատեսում է թուրքական ընկերությունից գնել 16 միավոր ASELPOD համակարգ, ինչի համար վճարելու է շուրջ 25 միլիոն ամերիկյան դոլար: Դրանցով համալրբժվելու են Պակիստանի ԶՈւ սպառազինությունում առկա, Չինաստանի հետ համատեղ արտադրվող JF-17 Thunder կործանիչները:

«Ասելսան» ընկերության արտադրած թիրախավորման համակարգերով են համալրված նաև Թուրքիայի ռաղմաօդային ուժերի F-16 և F-4E կործանիչները:

Նշենք, որ Թուրքիան Պակիստանին ASELPOD համակարգերի առաջին պատվերը կատարել է դեռևս 2016-ի հուլիսին: Այսինքն մոտ մեկ տարի անց Պակիստանը նոր պատվեր է տալիս թուրքական ընկերությանը:

ASELPOD համակարգը համալրված է գիշերային տեսանելիության ինֆրակարմիր և ցերեկային տեսանելիության տեսախցիկներով, տեղադրված է լազերիային հեռաչափ:

Համակարգը կարողանում է միանգամից հետևել է 4 տարբեր թիրախների: Ստացված կոորդինատները փոխանցում է ինքնաթիռի օդաչուին: Տվյալները ստանալուց հետո օդաչուն կարող է անմիջապես նշագծել թիրախը և հարվածել նրան: Բացի այդ, կոորդինատները փոխանցվում են նաև ավիախմբի կազմի մյուս ինքնաթիռների օդաչուներին:

Համակարգի ընդհանուր զանգվածը 220 կգ է, երկարությունը՝ 240 սմ:

Այս համակարգերով Թուրքիան փոխարինում է իր ինքնաթիռների վրա տեղադրված ամերիկյան արտադրության թիրախավորման համակարգերը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *