Թուրքական զինուժը Վանում զորավարժություն կանցկացնի

Թուրքիայի զինված ուժերը հունիսի 5-16-ին Վանա լճին հարող շրջաններում վարժանքներ են անցկացնելու: Այդ նպատակով զորավարժության անցկացման վայրում «ժամանակավոր արգելված գոտի է» հայտարարվել: Արգելված գոտու կոորդինատները հրապարակվել են Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքում:

Զորավարժությունն անցկացվելու է «Դողանսու» կոչվող զորավարժարանի տարածքում, սրի սահմանները նշված են քարտեզում:

Վարժանքների ընթացքում կրակի արձակման բարձրությունը չպետք է գերազանցի 14000 ֆուտը (մոտավորապես 4267 մ)։

Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբը զորավարժությունների անկցկացման մասին հաճախակի է հայտարարում նման հաղորդագրությունների միջոցով: Հաճախ զորավարժության անցկացման վայրը պարզելու համար պետք է մուտքագրել տրամադրած կոորդիանատները, քանի որ վայրը անմիջականորեն չի նշվում:

Հաճախակի զորավարժություններ անցկացվում են այն վայրերում, որտեղ քրդական հոծ բնակչություն կա: Զորավարժությունների սցենարը ևս կազմված է լինում քրդական ուժերի դեմ պայքարի փորձի հիման վրա:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *