Ռուսաստանում վթարվել է Ան–26 բեռնատար ինքնաթիռ

Ռուսաստանի Սարատովի երկրամասում վթարվել է ՌԴ ՊՆ-ի` Կրասնոդարում տեղակայված օդաչուների պատրաստման ավիացիայի բարձրագույն ուսումնարանի ԱՆ–26 բեռնատար ինքնաթիռ: Այս մասին հայտնում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» կայքը՝ հղում անելով ՌԴ ՊՆ-ին:

ՌԴ ԶՈւ Ան-26 բեռնատար ինքնաթիռ

ՌԴ ԶՈւ Ան-26 բեռնատար ինքնաթիռ

Ինքնաթիռում եղել է 6 մարդ: Վթարի հետևանքով զոհվել է ՌԴ ԶՈւ 1 զինծառայող, ինքնաթիռի անձնակազմից ևս 5 մարդ վիրավորվել է և տեղափոխվել հիվանդանոց: Միջադեպը գրանցվել է ուսումնավարժական թռիչքների ժամանակ:

Ըստ աղբյուրի՝ ինքաթիռը փորձել է վայրէջք կատարել Բալաշովի օդանավակայանում, սակայն չի կարողացել պահել վայրէջքի կանոնները և չափից շատ է իջել, ինչի հետևանքով էլ ինքնաթիռում հրդեհ է բռնկվել:

Նախնական տվյալների համաձայն՝ հնարավոր է, որ ինքնաթիռի վթարի պատճառը եղել է շարժիչներից մեկի խափանումը: Դեպքի վայր է մեկնել ՌԴ ՊՆ հատուկ հանձնաժողով:

Անտոնով Ան-26 ինքնաթիռն արտադրվել է Խորհրդային Միությունում։ Առաջին թռիչքը կատարել է 1969 թվականին։ Դեռևս 2013 թվականից Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը որոշել էր փոխարինել Ան-26 ինքնաթիռները՝ նրանց հնացածության պատճառով։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *