Իրանը դիպուկահար հրացանի զանգվածային արտադրություն է սկսել

Մի շարք փորձարկումներ անցկացնելու հետո Իրանը «Շահեր» դիպուկահար հրացանի զանգվածային արտադրություն է սկսել։ Այս մասին հայտարարել է Իրանի բանակի բրիգադային գեներալ Մասուդ Զավարին։ Մայիսի 28-ին  փոխանցում է իրանական «ԻՌՆԱ » լրատվական գործակալությունը։

14,5 մմ տրամաչափի «Շահեր» դիպուկահար հրացանն Իրանն առաջին անգամ ներակայացրել էր 2012-ին, իսկ 2014-ին ներկայացվել է հրացանի արդիականացված՝ «Պիկատինիի շերտաձողով» համալրված տարբերակը:

Իրանական արտադրության «Շահեր» դիպուկահար հրացան

Իրանական արտադրության «Շահեր» դիպուկահար հրացան

Ավելի վաղ Իրանի բանակի ցամաքային զորքերի հրամանատար Քիոմարս Հեյդարին հայտարարել էր, որ Իրանում արդեն տեղական դիպուկահար հրացանների զանգվածային արտադրություն են կազմակերպել, և հրացաններն արդեն արտահանվել են այլ երկրներ:

Հայդարին մասնավորապես նշել է, որ նախկինում իրենց արտադրած «Շահեր» և «Բահեր» դիպուկահար հրացանների ծրագիրը հաջողվել է, իսկ ներկայումս հրացանները զանգվածային արտադրության են դրվել և արտահանվել են այլ երկրներ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *