Ռուսաստանը և Ուզբեկստանը վավերացրել են ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագիրը

Ռուսաստանը և Ուզբեկստանը վավերացրել են երկկողմ ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագիրը, իսկ երկրների պաշտպանության նախարարները փոխանակվել են վավերացման փաստաթղթերով: Այս մասին հայտնում է Ռուսաստանի ՊՆ կայքը:

Ռուսաստանի և Ուզբեկստանի պաշտպանության նախարարների հանդիպում Մոսկվայում. լուսանկարը՝ ՌԴ ՊՆ-ի:

Ռուսաստանի և Ուզբեկստանի պաշտպանության նախարարների հանդիպում Մոսկվայում. լուսանկարը՝ ՌԴ ՊՆ-ի:

Պայմանագիրը ստորագրվել էր դեռևս նախորդ տարվա նոյեմբերին Մոսկվայում: Կետերից մեկով  համաձայնագրի կողմերը պարտավոր են մյուս կողմին սպառազինությունը վաճառել իրենց ներքին գներով:

Մյուս կետերը վերաբերում են կողմերի ռազմատեխնիկական համագործակցության, մասնավորապես զենքի գնման, համատեղ արտադրության, երրորդ կողմերի չփոխանցման և այլ պայմանավորվածություններ:

Ռուսաստանը պայմանագիրը վավերացրել էր այս տարվա ապրիլի 17-ին, իսկ Ուզբեկստանը՝ մարտին:

Այս տարվա ապրիլին Ռուսաստանը նմանատիպ պայմանագիր էր ստորագրել նաև Տաջիկստանի հետ:

Նման բովանդակությամբ գործող համաձայնագրեր Ռուսաստանը ունի նաև Հայաստանի, Բելառուսի ու Ղազախստանի հետ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *