ԱՄՆ-ն կմարզի Վրաստանի ԶՈւ 9 գումարտակ

Մայիսի 29-ին ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի նիստից հետո Վրաստանի պաշտպանության նախարար Լեվան Իզորիան հայտնել է, որ ԱՄՆ-ի հետ համագործակցության ծրագրի շրջանակներում Վրաստանի ԶՈւ 9 գումարտակ պատրաստություն կանցնի ամերիկացիների օգնությամբ:Այս մասին հայտնում է վրացական Interpressnews լրատվակայքը:

Վրաստանի ԶՈւ զինծառայողներ՝ զինված M4 ինքնաձիգներով

Վրաստանի ԶՈւ զինծառայողներ՝ զինված M4 ինքնաձիգներով

Պաշտպանության նախարարը նշել է.

«Մեր բանակը ՆԱՏՕ-ի չափանիշներին հասցնելը շատ կարևոր է: Դա պետք է իրականացվի վարժանքների միջոցով: Ծրագրի շրջանակներում Վրաստանի ԶՈւ 9 գումարտակ 3 տարվա ընթացքում պատրաստություն կանցնի: Այդ գործընթացը մեզ համակարգային առումով մերձեցնում է»:

Նշենք, որ ավելի վաղ Վրաստանի պաշտպանության նախարարը հայտնել էր միայն 3 գումարտակի պատրաստման ծրագրի մասին: Ըստ Իզորիայի՝ նշված ծրագրի համար ռազմական բյուջեյից մեծ միջոցներ են հատկացվել:

Հիշեցնենք, որ Վրաստանի ռազմական բյուջեն 2017-ի համար պետք է կազմի շուրջ 309,5 մլն ԱՄՆ դոլար:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *