Ադրբեջանի բանակի հրետանու և հրթիռային զորքերի ստորաբաժանումները զորավարժություն են անցկացնում՝ համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի և քարշակվող հրետանու ներգրավմամբ, ինչը երևում է Ադրբեջանի ՊՆ կայքի հրապարակած լուսանկարներից:
Զորավարությանը ներգրավված են.
- «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր,
- «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր,
- Մ-46 քարշակվող թնդանոթներ (130 մմ),
- 2Ա36 «Գիացինտ-Բ» թարշակվող թնդանոթներ (152 մմ):
Հաղորդագրության համաձայն՝ ստորաբաժանումները կատարել են կենտրոնացման շրջան դուրս գալու, կրակային դիրքեր զբաղեցնելու, դիրքերը փոխելու և այլ առաջադրանքներ:
Զորավարժությանը կիրառվել են նաև անօդաչու թռչող սարքեր՝ հետախուզության ու կրակի կառավարման համար, ինչպես նաև կառավարման ավտոմատացված համակարգեր: