Ադրբեջանը շուրջ կես միլիոն դոլար է հատկացրել Գաբալայի չգործող ՌՏԿ-ի պահպանման համար

Ադրբեջանի Գաբալայի ռադիոտեղորոշման կայանի (ՌՏԿ) պահպանման համար երկրի 2016թ. պետական բյուջեյով հատկացվել է շուջ 760 հազար մանաթ (մոտ 480 հազար ԱՄՆ դոլար):

Կայանը, սակայն, չի գործում դեռ 2013 թվականից: Այս մասին հայտնում է ադրբեջանական Modern.az լրատվական գործակալությունը:

Գաբալայի ՌՏԿ

Գաբալայի ՌՏԿ

Նշվում է, որ կայանի տարածքի, տեխնիկայի և գույքի պահպանման համար Ադրբեջանի գույքային հարցերով պետական կոմիտեին է փոխանցվել 759,4 հազար մանաթ:

Մինչ 2012 թ. դեկտեմբերի 10-ը կայանը շահագործում էին Ռուսաստանի զինված ուժերը՝ տարեկան վճարելով 7 մլն դոլար: Սակայն նոր պայմանագրի քննարկման ժամանակ Ադրբեջանը Ռուսաստանից տարեկան 300 մլն դոլար էր պահանջել, ինչին ռուսական կողմը չի համաձայնել:

2013 թվականի կեսերին Ռուսաստանն Ադրբեջանին է հանձնել կայանն ու հեռացրել իր անձնակազմն այնտեղից: Դրանից հետո ռադիոտեղորոշման կայանը դուրս է բերվել ադրբեջանական զինուժի շահագործումից և դադարեցրել իր գործունեությունը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *