ՌԴ ԶՈւ Կասպյան նավատորմը հակաահաբեկչական զորավարժություն է անցկացրել

ՌԴ ԶՈւ Կասպյան նավատորմը զորավարժության ժամանակ հետ է մղել ռազմական օբյեկտների վրա պայմանական ահաբեկիչների հարձակումը։ Զորավարժությանը ներգրավվել է շուրջ 200 զինծառայող, ավելի քան 10 միավոր զինտեխնիկա։Այս մասին տեղեկացնում է Ռուսաստանի ՊՆ կայքը։

Զորավարժության սցենարի համաձայն՝ 10 զինյալից բաղկացած ահաբեկչական խմբավորումը նպատակադրվել է գրավել նավատորմի կապի հանգույցները և շարքից հանել ողջ համակարգը։

ՌԴ ՌԾՈւ Կասպյան նավատորմիղի «Գրադ Սվիյաժսկ» փոքր հրթիռային նավը

ՌԴ ՌԾՈւ Կասպյան նավատորմիղի «Գրադ Սվիյաժսկ» փոքր հրթիռային նավը

Ահաբեկիչների առաջին խումբը որպես շեղող մանևր ավտոմատով սկսել է կրակ վարել, իսկ այդ ժամանակահատվածում ահաբեկիչների երկրորդ խումբը մուտք է գործել զորամաս։

Պարեկային ստորաբաժանման անձնակազմը պաշտպանական դիրք է գրավել։ Այնուհետև ծովային հետևակի գումարտակի հակաահաբեկչության խումբը շրջապատել և ոչնչացրել է պայմանական ահաբեկիչներին։

Զինծառայողները իրականացրել են նաև առաջին բուժօգնության տրամադրման, ականազերծման գործողություններ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *