ՀՀ ՊՆ 1-ին ԲԿ-ում անցկացվեցել են զրահատանկային գումարտակի և մոտոհրաձգային վաշտի մարտական հրաձգությամբ ցուցադրական երկօրյա վարժանքներ: Հայկական ուժերը պաշտպանական մարտի վարման ժամանակ հետախուզել և «ոչնչացրել» են հակառակորդին՝ նվաճելով նպաստավոր բնագծեր: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ «Հայ Զինվոր» պաշտոնաթերթը:

1-ին ԲԿ զրահատանկային գումարտակը և մոտոհրաձգային վաշտը պաշտպանական մարտի վարման ժամանակ հետախուզել և «ոչնչացրել» են հակառակորդին. Լուսանկարը՝ «Հայ Զինվոր» պաշտոնաթերթի
Գումարտակի և վաշտի գործողությունները վերահսկել և համապատասխան խորհրդատվությամբ է հանդես եկել զորամիավորման հրամանատարի տեղակալ, գնդապետ Ալեքսանդր Ցականյանը:
Զորավարժության մտահղացման համաձայն՝ թշնամին փորձել էր ճեղքել հայկական ուժերի պաշտպանական գիծը և մեծաքանակ ուժերով շարժվել առաջ: Վերակազմավորելով գործող գումարտակի և վաշտի անձնակազմերի՝ պաշտպանական հարվածներից տուժած ցաքուցրիվ ուժերը՝ թշնամին կազմակերպել է գրոհ:
Զրահատանկային գումարտակի և մոտոհրաձգային վաշտի զինծառայողները նախ ետ են քաշվել և նախանջելու տպավորություն ստեղծել: Ապա թողել են, որ թշնամին մոտենա և հայտնվի ծուղակում, այնուհետև ջախջախելով ետ են մղել թշնամու գրոհները:
Հայկական ուժերի 2-րդ շարակազմի (էշելոն) վճռական գործողություններից հետո ՀՀ ԶՈւ զինծառայողները գրավել են նպաստավոր բնագծեր:
One response to “ՀՀ ԶՈւ վարժանքների սցենարով 1-ին շարակազմի պայմանական նահանջից հետո 2-րդը բնագծեր է գրավել”