Իրանը հրթիռների արտադրման 3-րդ ստորգետնյա բազան է կառուցել

Վերջին տարիներին Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ)  հրթիռների արտադրման  3-րդ ստորգետնյա բազան է կառուցել։ Այս մասին հայտարարել է ԻՀՊԿ օդատիեզերական ուժերի հրամանատար, գեներալ Ամիր Ալի Հաջիզադեն։Մայիսի 25-ին փոխանցում է իրանական «Ֆարս» լրատվական գործակալությունը։

Ստորգետնյա հրթիռային բազա, Իրան

Ստորգետնյա հրթիռային բազա, Իրան

Հաջիզադեն հավելել է , որ Իրանը կշարունակի զարգացնել իր  հրթիռային կարողությունը առանց ամերիկացիներին ուշադրություն դարձնելու։ Իսկ ապագայում Իրանը կարտադրի իր առաջին «մակերևույթ-մակերևույթ» դասի հրթիռը, որը կկոչվի «Դեզֆուլ»։

«Մենք մեր հրթիռային կարողությունը ընդլայնում ենք, և բնական է, որ մեր՝ հրթիռներ արտադրելը, դրանք փորձարկելը և մեր հրթիռային քաղաքները ցուցադրելը անհանգստություն է պատճառում մեր թշնամիներին՝ Ամերիկային և Իսրայելին», — ասել է Հաջիզադեն։

Անդրադառնալով ԱՄՆ և Սաուդյան Արաբիայի միևջև կնքված 110 մլրդ դոլարի սպառազինություն գնելու մասին պայմանգրին՝ Հաջիզադեն նշել է, որ  Իրանին դա  ընդհանարպես չի անհանգստացնում,և համոզված է , որ ապագայում այդ սպառազինությունը սիոնիստական ռեժիմի (Իսրայել) դեմ է օգտագործվելու։

Ավելի վաղ՝ մայիսի 20-ին  ԱՄՆ նախագահի՝ Սաուդյան Արաբիա այցի ընթացքում, երկու երկրները ստորագրել էին զենքի արտահանման՝ Նահանգների պատմության ընթացքում ամենախոշոր գործարքը՝ 110 մլրդ դոլար արժողությամբ։

Սաուդյան Արաբիային վաճառվող այս սպառազինությունը, ըստ ամերիկյան կողմի հիմնավորման, թույլ է տալու ապահովել Սաուդյան Արաբիայի և Պարսից ծոցի տարածաշրջանի երկարաժամկետ անվտանգությունը՝ Իրանի «չարորակ ազդեցության» և Իրանի հետ կապված սպառնալիքների պայմաններում:

Իրանը իր հրթիռների արտադրման ստորգետնյա բազաներից մեկը առաջին անգամ ցուցադրել է 2015 թվականին։ Ըստ իրանցիների՝ բազան տեղակայված է գետնի տակ՝ 500 մետր խորության վրա։

Ամիր Ալի Հաջիզադեն այդ ժամանակ հայտարարել էր, որ  ստորգետնյա նմանօրինակ հրթիռային բազաներ առկա են Իրանի ողջ տարածքով մեկ և համալրված են տարբեր հեռահարության բալիստիկ հրթիռներով։

Հիշեցնենք, 2017-ի հունվարին Իրանի խորհրդարանը ընդունեց օրինագիծ, որով կառավարությունը պարտավորվում է համապատասխան միջոցառումներ ձեռնարկել  երկրի պաշտպանունակությունը բարձրացնելու նպատակով։ Օրինագծով, ի թիվս մի շարք այլ միջոցառումների, նախատեսվում է ավելացնել հրթիռների արտադրությունը։

Բալիստիկ հրթիռի փորձարկում Իրանում,2016թ.

Բալիստիկ հրթիռի փորձարկում Իրանում, մարտ 2016թ.

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *