ՀՀ ԶՈւ ֆիզիկական պատրաստության և սպորտի բաժնի նախաձեռնությամբ կայացել է համաբանակային 16-րդ սպարտակիադան, որը ներառել է հրաձգություն, ռազմամարզական քառամարտ և կողմնորոշման առաջնությունները: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ ֆեյսբուքյան էջը:

Զինծառայողը համաբանակային 16-րդ սպարտակիադայի ընթացաքում. Լուսանկարը՝ ՀՀ պաշտպանության նախարարության ֆեյսբուքյան էջից
Մրցաշարն անցկացվել է 3 փուլով: Լավագույն արդյունքներ ցուցաբերած մարզիկները արժանացել են մեդալների և պատվոգրերի:
Նշվում է, որ մարզական միջոցառման նպատակն էր զորամասերում բարձրացնել զինծառայողների ֆիզպատրաստության մակարդակը, հայտնաբերել լավագույն մարզիկներին, ապահովել ռազմամարզական դասակարգումը, համալրել հավաքական թիմերն ու մարտական պատրաստության մեջ բարձրացնել ֆիզիկական պատրաստության դերն ու նշանակությունը:
- Լուսանկարը՝ ՀՀ պաշտպանության նախարարության ֆեյսբուքյան էջից