Թուրք-քրդական բախումներում սպանվել է Թուրքիայի ԶՈւ 4 զինծառայող և 1 «գյուղական պահապան»

Մայիսի 25-ին Թուրքիայի արևելքում և հարավ-արևելքում ուժայինների և «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների բախումներում սպանվել է Թուրքիայի ԶՈւ 4 զինծառայող և 1 «գյուղական պահապան»:Այս մասին հայտնում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականի կայքը:

Թուրքիայի հարավարևելյան Շրնաք նահանգի թուրք-քրդական բախումների հետևանքով

Թուրքիայի հարավարևելյան Շրնաք նահանգի թուրք-քրդական բախումների հետևանքով

Զինծառայողներից 3-ը և մեկ «գյուղական պահապանը» սպանվել են Վան նահանգի Չալդրան գավառում քրդերի դեմ Թուրքիայի ուժայինների գործողությունների ժամանակ: Մյուս զինծառայողը սպանվել է Հաքքարի նահանգի Շեմդինլի գավառում տեղակայված 34-րդ սահմանապահ բրիգադի հրամանատարության և քրդական կառույցի զինյալների բախումների արդյունքում:

Թուրքական աղբյուրի փոխանցմամբ՝ ուժայինների գործողությունների հետևանքով «շարքից հանվել է» PKK-ի 9 զինյալ:

Բացի այդ, մայիսի 24-25-ին թուրք-քրդական բախումների հետևանքով սպանվել է  Թուրքիայի ԶՈւ ևս 3 զինծառայող, վիրավորվել 6 ուժային:

Նշենք, որ վերջին շրջանում կրկին ինտենսիվացել են Թուրքիայի ուժայինների և քրդերի միջև բախումները, որոնք վերսկսվել են դեռևս 2015-ի ամռանից: Քրդական կառույցի դեմ Թուրքիայի իշխանությունները օգտագործում են ինչպես ոստիկանության և ժանդարմերիայի, այլև բանակի ուժերը՝ ծանր զրահատեխնիկայի և օդուժի ներգրավմամբ:

Մարտերի հետևանքով Թուրքիայի արևելքում և հարավում մի շարք բնակավայրեր ավերակների են վերածվել: Բացի այդ, արևելյան և հարավարևելյան նահանգներից տարբեր հաշվարկներով տեղահանվել է 350-500 հազար բնակիչ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *