Տաջիկստանում տեղակայված ՌԴ ԶՈւ ռազմաբազան համալրվել է «Ուռագան» ՀԿՌՀ-ներով

Ռուսաստանի ԶՈւ կենտրոնական ռազմական շրջանի հրամանատար, գեներալ-գնդապետ Վլադմիրի Զարուդնիցկին հայտարարել է, որ Տաջիկստանում տեղակայված ռուսաստանյան ռազմաբազան համալրվել է «Ուռագան» տեսակի համազարկային կրակի ռեակտիվ կայաններով: Փոխանցում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Ուռագան» համազարկային կրակի ռեակտիվ կայան. նկարը՝ «ՌԻԱ Նովոստի» գործակալության

«Ուռագան» համազարկային կրակի ռեակտիվ կայան. նկարը՝ «ՌԻԱ Նովոստի» գործակալության

«Տաջիկստանում տեղակայված 201-րդ ռազմաբազայի մարտական հնարավորությունները մեծացվել են դիվիզիոնի կազմավորմամբ, որի մեջ ընգրկված են «Ուռագան» ՀԿՌԿ-ները»,- նշել է հրամանատարը:

Զարուդնիցկին հայտարարել է, որ ստորաբաժանման քանակը համապատասխանում է միջազգային համաձայնագրերին:

«Ուռագան» համակարգը համալրված է 220 մմ-ոց տրամաչափի հրթիռներով։ «Ուրագան» ՀԿՌԿ-ի կրակի առավելագույն հեռահարությունը 35 կմ է: Այս համակարգը նախատեսված է հակառակորդի կենդանի ուժի, զրահապատ տեխնիկայի, կայանած ինքնաթիռների և ուղղաթիռների, կապի հանգույցների և շինությունների ոչնչացման համար։

Ռուսաստանը ԶՈւ 201-րդ ռազմաբազան երկրից դուրս տեղակայված ամենամեծ ռազմաբազան է: Դրա ստորաբաժանումները տեղակայված են Դուշանբե և Կուրգան-Թյուբե քաղաքներում: 2012-ին կնքված պայմանագրի համաձայն՝ Տաջիկստանում ռուսաստանյան կարող է տեղակայված մնալ մինչև 2042 թվականը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *