Լիբանանում Հայաստանի դեսպանը հանդիպել է Լիբանանի ԶՈւ հրամանատարի հետ

Մայիսի 24-ին Լիբանանում Հայաստանի դեսպան Սամվել Մկրտչյանը հանդիպել է այդ երկրի զինված ուժերի հրամանատար, գեներալ Ժոզեֆ Աունի հետ։ Այս մասին տեղեկացնում է Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը։

Կողմերը քննարկել են միջազգային, տարածաշրջանային իրադրությանը, ինչպես նաև երկու երկրների զինված ուժերի համագործակցությանը վերաբերող հարցեր։

Լիբանանում ՀՀ խաղաղապահները

Լիբանանում ՀՀ խաղաղապահները

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանը և Լիբանանը քննարկում են երկկողմ ռազմատեխնիկական համագործակցության պայմանագրի կնքումը, որով հայաստանցի մասնագետները կօգնեն բարձրացնել Լիբանանի բանակի մարտունակությունը:

Մինչ այդ՝ փետրվարի 10-ին, Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը հանդիպել էր Լիբանանի պաշտպանության նախարար Յակուբ Սարաֆի հետ, ում հետ քննարկել էր Հայաստանի և Լիբանանի միջև ռազմական համագործակցության վերաբերյալ համաձայնագրի նախագծի համաձայնեցման ընթացքը:

Նշենք նաև, որ 2014 թվականի նոյեմբերից Լիբանանում խաղաղապահ առաքելության է մասնակցում նաև ՀՀ ԶՈւ խաղաղապահ ուժերի մեկ դասակ՝ 32 զինծառայողով:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *