Մայիսի 24-25-ին թուրք-քրդական բախումներում սպանվել է 3 զինծառայող

Մայիսի 24-25-ին Թուրքիայի ուժայինների և «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների միջև բախումներում սպանվել է 3 զինծառայող, վիրավորվել ևս 6 ուժային: Այս մասին հայտնում են թուրքական «Անադոլու» գործակալությունը և «Հյուրիեթ» պարբերականի կայքը (1, 2):

Թուրքական ուժայինները երկրի հարավարևելյան Շրնաք նահանգում գործողություններ են իրականացնում քրդերի դեմ. արխիվ

Թուրքական ուժայինները երկրի հարավարևելյան Շրնաք նահանգում գործողություններ են իրականացնում քրդերի դեմ. արխիվ

Մայիսի 25-ին Թուրքիայի արևելյան Աղրը նահանգում Դողուբայազեթ գավառում PKK-ի զինյալները փակել են ճանապարհը և այրել բեռնատար մեքենաներ: Թուրքիայի ուժայինների գործողություններ են սկսել քուրդ զինյալների դեմ: Բախումների ժամանակ սպանվել է Թուրքիայի ԶՈւ 2 զինառայող, վիրավորվել ևս 4-ը:

Մայիսի 24-ին հարավարևելյան Շրնաք նահանգում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» զինյալների դեմ Թուրքիայի ուժայինների գործողությունների ժամանակ սպանվել է ոստիկանության հատուկ նշանակության 1 զինծառայող, վիրավորվել ևս 2-ը:

Բացի այդ, Թուրքիայի հարավարևելյան Մարդին նահանգի Նուսայբին գավառում ռազմական մեքենայի շրջվելու հետևանքով ևս 3 ոտսիկան է վիրավորվել:

Նշենք, որ վերջին շրջանում կրկին ինտենսիվացել են Թուրքիայի ուժայինների և քրդերի միջև բախումները, որոնք վերսկսվել են դեռևս 2015-ի ամռանից:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *