Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին 30 մլն դրամի կամավոր փոխանցում է կատարվել

Հունվարից մայիս ընկած ժամանակահատվածում Հայաստանի «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին» կատարվել է 29.766.027 ՀՀ դրամին համարժեք նվիրաբերություն՝ Հայաստանի և արտերկրից: Այս մասին հայտնում է հիմնադրամի կայքը:

Առավել շատ նվիրաբերություններ են ստացվել Հայաստանից (24.165.540 դրամ), Ռուսաստանից (2.736.120 դրամ) և Ռումինիայից (1.086.599 դրամ):

Այս և մյուս պետություններից կատարված փոխանցումների ցուցակը ներկայացված է ստորև (մայիսի 24-ի դրությամբ).

«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին» կատարված փոխանցումները ըստ երկրների (ՀՀ դրամ)

«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին» կատարված փոխանցումները ըստ երկրների (ՀՀ դրամ)

Բոլոր փոխանցումներին կարելի է ծանոթանալ հիմնադրամի կայքի «Նվիրատվություններ» բաժնում:

Ավելացնենք, որ մայիսի 25-ի դրությամբ հիմնադրամը սկսել է 9 զոհված զինծառայողների ընտանիքներին գումարների փոխանցումները:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *