Մայիսի 24-ին ավարտվել է Վրաստանի ազգային գվարդիայի 20-րդ բրիգադի հրահանգիչների հրաձգային պատրաստության տասնօրյա դասընթացը: Այն անցկացնում էին Դանիայի ներքին գվարդիայի դպրոցի ներկայացուցիչները: Դասընթացին մասնակցել են վրաստանցի 20 պահեստազորայիններ: Այս մասին հայտնում է Վրաստանի ՊՆ մամուլի ծառայությունը:
Դասընթացն անցկացվել է Վրաստանի ազգային գվարդիայի «Պալդո» զորավարժարանում, պահեստազորայինները կատարելագործել են կրակային պատրաստության վերահսկման, պլանավորման և անցկացման հմտությունները:
Նշենք, որ Դանիան 2010 թվականից Վրաստանին աջակցում է ազգային պահեստազորային համակարգի բարեփոխման և թարմացման հարցում: Վրաստանը այս հարցում համագործակցում է նաև Նորվեգիայի տարածքային պաշտպանության ուժերի հետ: