Իսրայելը և Հնդկաստանը ստորագրել են հրթիռային համակարգեր արտադրելու 630 մլն դոլարի պայմանագիր

Մայիսի 19-ին Հնդկաստանի և Իսրայելի ռազմարդյունաբերական ձեռնարկությունները ստորագրել են Հնդկաստանի նավատորմի համար հրթիռային համակարգերի համատեղ կառուցման շուրջ 630 մլն ԱՄՆ դոլարի պայմանագիր: Այս մասին հայտնում է Defese News  լրատվակայքը:

Հնդկաստանի նավատորմ. Սահյադրի ֆրեգատ

Հնդկաստանի նավատորմ. Սահյադրի ֆրեգատ

Հնդկաստանի պետական Bharat Electronics Limited (BEL) և իսրայելական Israel Aerospace Industries (IAI) ընկերությունները պայմանավորվել են Հնդկաստանի նավատրոմի 4 ռազմանավի համար մեծ հեռահարության «մաերևույթ-օդ» տիպի հրթիռային համակարգեր համատեղ արտադրելու շուրջ:

BEL-ի ներկայացուցիչը Defense News-ի հետ հարցազրույցում հաստատել է պայմանագրի մասին լուրերը և նշել է, որ BEL-ը համակարգերի մատակարումները սկսելու է 2020-ի սկզբներին: Նա ավելացրել է, որ ընկերությունների միջև աշխատանքի բաժանումը և և կոմերցիոն մանրամասները գաղտնիք են:

Պայմանագրով BEL-ը արտադրելու է բազմանպատակային ռադարների և հետախուզական համակարգերի արտադրման մասը:

Իսրայելական ընկերության մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ նախքան պայմանագիր ստորագրելը համակարգերը Հնդկաստանում  նաև հաջող փորձարկում են անցել:

Գործարքի մեջ ներգրավված են նաև իսրայելական ռազմարդյունաբերական RAFAEL և IAI-ի մաս կազմվող, ռազմական էլեկտրոնիկա արտադրող ELTA ընկերությունները, ինչպես նաև հնդկական այլ ընկերություններ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *