Մայիսի 24-ին Ղրիմում մեկնարկել է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության (ФСБ) հատուկ նշանակության ուժերի զորավարժության առաջին փուլը։ Այս մասին հայտնում է ռուսաստանյան «ՌԻԱ նովոստի» լրատվական գործակալությունը։
Զորավարժությունը տևելու է 5 օր և անցկացվելու է Ուկրաինայի սահմանից ոչ հեռու։
Զորավարժությանը խաղարկվելու են պայմանական հակառակորդի «Ղրիմ-2» նավթի հորատանցք-կայանի և «Ֆյոդոր Ուրյուպին» նավի գրավման, պայմանական հակառակորդի չեզոքացման և «150 գերիների» ազատման գործողություններ։
Զորավարժությանը ներգրավված է շուրջ 2000 զինծառայող, մարտական լողորդներ, պարաշյուտիստներ և դեսանտային կատերներ։
Հիշեցնենք, որ օրերս Ղրիմում հայտնվեցին «Ֆալկատուս» զրահամեքենաներ։ 5 մեքենաներից բաղկացած շարասյունը նկատվել էր Սևաստոպոլում։ Այս զրահամեքենաները արտադրվում են 2014 թվականից՝ Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության հատուկ նշանակության ուժերի կարիքները հոգալու համար։