ԱՊՀ միավորված հակաօդային պաշտպանության համակարգի ուժերն ու միջոցները բավարար են, սակայն անհրաժեշտության դեպքում կարող են նաև ավելացվել: Այս մասին հայտարարել է ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդին կից ՀՕՊ հանձնաժողովի նախագահ Վիկտոր Բոնդարյովը: Փոխանցում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
![Ռուսաստանի արտադրության ՀՕՊ համակարգեր. [աջից] «Պանցիր-Ս1», «Տոռ-Մ2Ու», «Տունգուսկա» (2 միավոր), «Ստրելա-10» և «Շիլկա» համակարգեր](https://razm.info/wp-content/uploads/2017/05/2-480x324.jpg)
Ռուսաստանի արտադրության ՀՕՊ համակարգեր. [աջից] «Պանցիր-Ս1», «Տոռ-Մ2Ու», «Տունգուսկա» (2 միավոր), «Ստրելա-10» և «Շիլկա» համակարգեր
- ավիացիոն 19 զորամաս,
- զենիթահրթիռային զորքերի 38 զորամաս,
- ռադիոտեխնիկական զորքերի 15 զորամաս,
- ՀՕՊ 9 բրիգադ,
- ՌԷՊ 3 զորամաս:
Հակաօդային պաշտպանության ուժերի նման կազմը որոշվել է ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի՝ 2015թ. դեկտեմբերի որոշումներից մեկով: Այս մասին նշելով՝ պաշտոնյան հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում ԱՊՀ միավորված ՀՕՊ համակարգի ուժերն ու միջոցները կարող են համալրվել:
Նշենք, որ ԱՊՀ միավորված ՀՕՊ համակարգի նպատակը կազմակերպության տարածքում հակաօդային պաշտպանությունը համատեղ ուժերով ապահովելն է: Այս համակարգին անդամակցում են ՀԱՊԿ անդամ 6 պետությունները, ներառյալ Հայաստանը, ինչպես նաև ՀԱՊԿ-ին այլևս չանդամակցող Ուզբեկստանը:
ԱՊՀ ՀՕՊ համակարգի շրջանակներում տարեկան մեկ անգամ Ռուսաստանում անցկացվում է «Մարտական ընկերակցություն» ՀՕՊ զորավարժությունը, որին մասնակցում է նաև Հայաստանը: 2017 թվականին այդ զորավարժությունն անցկացվելու է սեպտեմբերին, և դրա կազմակերպման նպատակով օրերս Ռուսաստան է մեկնել ՀՀ ԶՈւ պատվիրակությունը: