Իտալիան կրկնապատկել է զենքի արտահանումը մեկ տարվա ընթացքում

2015 թվականի 7,85 մլրդ եվրոյի փոխարեն 2016 թվականին Իտալիան արտահանել է 14,63 մլրդ եվրոյի սպառազինություն: Զենքի արտահանման նման աճը հիմնականում պայմանավորված է Քուվեյթին կործանիչներ մատակարարելու խոշոր գործարքով: Այս մասին հայտնել է ֆրանսիական La Tribune պարբերականը, փոխանցում է ռուսաստանյան «Ռազմավարության և տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնի» բլոգը:

Սաուդյան Արաբիայի ԶՈւ ՌՕՈւ Eurofighter Typhoon բազմանպատակային կործանիչ

Սաուդյան Արաբիայի ԶՈւ ՌՕՈւ Eurofighter Typhoon բազմանպատակային կործանիչ (արխիվ)

Նույն շրջանում Իտալիան կատարել է զենքի ներմուծման 612 մլն եվրոյի գործարք, որը գրեթե 24 անգամ զիջում է արտահանման ցուցանիշին:

2016 թվականի արտահանման գրեթե կեսը բաժին է ընկնում Քուվեյթին 28 միավոր Eurofighter Typhoon կործանիչների մատակարարման գործարքին, որը գնահատվում է 7,3 մլրդ եվրո: Այդ գործարքի բացակայության դեպքում Իտալիայի զենքի արտահանման աճի ցուցանիշը կլիներ ընդամենը 7 տոկոս:

Իտալիայից զենքի արտահանումները 59 տոկոսը բաժին է հասնում Մերձավոր Արևելքի պետոթյուններին, 34 տոկոսը ԵՄ և ՆԱՏՕ-ի պետություններին, բացառության ԱՄՆ-ի և Կանադայի: Վերջին երկուսին բաժին է ընկնում Իտալիայից զենքի արտահանումների 2,6 տոկոսը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *