ՌԴ ԶՈւ Սևծովյան նավատորմը որոնողափրկարարական վարժանքներ է անցկացրել

Ռուսաստանի զինված ուժերի Սևծովյան նավատորմի  որոնողափրկարարական զորավարժության շրջանակներում իրականցվել է վթարային սուզանավի հայտնաբերում։  Այս մասին մայիսի 23-ին տեղեկացնում է  ռուսաստանյան «ՌԻԱ նովոստի» լրատվական գործակալությունը։

Որոնողական աշխատանքները իրականացնելու  համար նավատորմի փրկարարական ջոկատների պարեկային ուժերը ուղարկվել են սուզանավի հավանական գտնվելու վայր։ Վթարային սուզանավին նույնականացրել է «Старый Оскол» սուզանավը։

ՌԴ ԶՈւ «Старый Оскол» սուզանավը

ՌԴ ԶՈւ «Старый Оскол» սուզանավը

Սուզանավը հայտանաբերելուց հետո այն հետազոտելու համար ծովի հատակ է իջեցվել АС-28 որոնողափրկարարական սարքավորումը։

Վարժանքներին ներգրավվել է ավելի քան 10 նավ՝ այդ թվում հակասուզանավային “Суздалец” նավը։ Որոնողափրկարարական այս վարժանքները պլանային բնույթ են կրում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *